Posts

Showing posts from December, 2023
Image
  First post      Ողջու՜յն, սիրելի ընթերցող👧/👦 ։     Ես Սոնա Մելքումյանն եմ՝ դպրոցական, ով ունի մեծ երազանքներ ու դրան հասնելու մեծ ձգտում ու ուզում է քեզ էլ վերակել իր էներգիայով ու մոտիվացնել էլ ավելի լավ սովորել, հետաքրքիր տեղեկություններով ողողել քո նյուզֆիդն ու որն ամենակարևորն է՝ սովորեցնել երազել․ Ինչպես ասում են՝ սովորել երազելով ու սովորեցնել երազել։ Չէ որ կյանքում ամենակարևոր բաները աննյութական են, օրինակ՝ ժպիտները։ Դե պատկերացրեք՝ ծանրաբեռնված առօրյայից հետո, եթե չլինեին մեր ծնողները, ընկերները, հարազատները, ընտանի կենդանիները, մենք չէինք ունենա ժպտալու ոչ  մի առիթ ու կյանքն ավելի անգույն ու անհետաքրքիր կլիներ։ Ինձ հորաքույրս միշտ ասում է, որ շատ ժպտամ, որովհետև երջանկությունը միշտ գալիս է նրա մոտ, ով ժպտում է ու բազմապատկվում է, երբ սկսում ես վարակել դիմացինիդ։ Կարծում եմ՝ մենք կկարողանանք ընդհանուր շատ պատճառներ գտնել ժպտալու համար, իսկ հիմա ես կատարեմ իմ առաջին գրառումն ու գնամ հարազատներիս հետ ընթրելու։ Դե ինչ․ Կհանդիպենք․․․💗💜💗...